Պատմական դեպքերի և դեմքերի համեմատական վերլուծություն
15.05.2020 | 00:33
Գիտությունները աշխարհում շատ են և տարատեսակ: Սակայն յուրաքանչյուր գիտություն իր արժանի տեղն ունի աշխարհում: Ինչ խոսք, կան գիտություններ` ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, որոնք ֆունդամենտալ դեր են խաղացել և խաղում աշխարհում և առանց այդ գիտությունների հնարավոր չէին լինի ոչ օդագնացությունը, ոչ տիեզերագնացությունը և ոչ էլ այսօր աշխարհին սպառնացող կորոնավիրուսը: Խոսքս ամենևին էլ վերջին երեք գիտությունների մասին չէ, որոնք որքան էլ գիտական աշխարհում թելադրող դիրք ունեն, բայց ամենևին թելադրող չեն եղել և չեն էլ լինելու քաղաքականության մեջ, որովհետև նրանց ստեղծած բանաձևերը, դիագրամները և մաթեմատիկական վերլուծությունները չեն կանխատեսել պատմության եթե ոչ հեռավոր, գոնե մոտակա ապագան: Որքան էլ ոմանք ասեն, թե պատմությունը սուտ գիտություն է, բայց այդպես չէ, որովհետև քիչ չեն եղել պատմաբաններ, փիլիսոփաներ, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ գուշակել և գուշակում են ֆորմացիաների սկիզբը և վերջը: Աշխարհի տերերը, եթե ոչ անթերի, գոնե մինիմալ տիրապետեին աշխարհի զարգացման ֆորմացիաներին, թե ինչու են կործանվել ու ծնվում պետությունները, ինչու են կատարվում հեղաշրջումները, հեղափոխությունները, ապա համոզված եմ` որևէ կառավարիչ (թագավոր, նախագահ, վարչապետ, գլխավոր քարտուղար) փողոցում գազազած ամբոխի ոտքերի տակ չէր հայտնվի, ընտանիքը չէր գլխատվի, բունկերում ինքնասպան չէր լինի, պառլամենտում չէր գնդակահարվի և մեկ օրում գահից չէր իջեցվի մեղադրյալի աթոռին: Չեռնիշևսկին է ասել` դու ֆիզիկա, մաթեմատիկա կարող ես չիմանալ, բայց պատմություն իմանալ պարտավոր ես: Պատմության չիմացությունն է պատճառը, որ շատ կառավարողներ հայտնվում են գիլիոտինի տակ:
Ինչպես բիրտ ու կոպիտ կորսիկացին դարձավ կայսր, կարճ ժամանակում երկրներ նվաճեց և վերջում ջահել-ջահել աքսորվեց մի անմարդաբնակ կղզի ու կյանքի վերջին տարիներն անցկացրեց համարյա մոռացության մեջ: Ինչպես պատահեց, որ աշխարհին հանճարեղ գլուխներ տված մի ազգ խելակորույս վազեց մի ցավագարի հետևից և … եղավ այն, ինչ եղավ: Ինչպես պատահեց, որ դարերով ողբ ու կոտորած տեսած մի ժողովուրդ, որը երեսուն տարում ստեղծեց լավ թե վատ իր պետությունը և նույնիսկ այդ կարճ ժամանակում հազարավոր զրկանքներ կրեց, ապրեց աղետալի երկրաշարժ, շրջափակում, բայց այնքան ուժ ու եռանդ և լավատեսություն ուներ իր մեջ, որ հաղթեց իրենից և՛ քանակով, և՛ զենքով ավելի լավ զինված թշնամուն:
Նապոլեոնից մինչև մեր օրերը կազմում է մոտ 230 տարի: Երկու դարից փոքր-ինչ ավելի այդ ժամանակաշրջանում մարդկությունը տեսել է մեծ և փոքր պատերազմներ, երկու համաշխարհային պատերազմներ, հոկտեմբերյան հեղափոխություն, հսկայական մի պետության կազմաքանդում, արդյունքում անհամար զոհեր, անսահման արյուն, անկախացած պետություններ, ազգամիջյան պատերազմներ, բռնակալների առատություն. և ընդամենը երկու տարի առաջ հայ ժողովուրդն իր ձեռքերի վրա իշխանության բերեց մեկին, որը «Քրիստոսի» նման (ներիր ինձ, տեր, այս հիմար համեմատության համար, բայց ստիպված օգտագործեցի, որովհետև մի չնչին ոչնչություն իրեն փառաբանելու համար համեմատեց քեզ հետ) քայլեց ընդամնեը 200 կմ և հասնելով մայրաքաղաք Երևան, իրեն հռչակեց վարչապետ և նախկին իշխանավորների նկատմամբ հասկանալի ատելությամբ լցված ժողովուրդը ոչ թե գոչեց «հայ՛լ, Նիկո՛լ» («հայլ»-ը… մեր լեքսիկոնում ընդունված չի եղել և չի էլ լինի) այլ` «Նիկոլ վարչապետ»: Կարծես փոքր-ինչ շտապեցի և առաջ ընկա դեպքերի խրոնոլոգիայից:
Ինչպե՞ս Հիտլերը եկավ իշխանության: 1918 թվականին, երբ կնքվեց Վերսալի պայմանագիրը, Ֆրանսիայի վարչապետը կատարեց մի հանճարեղ գուշակություն, ասելով, որ խաղաղության այդ պայմանագիրը սկիզբ դրեց ապագա երկրորդ համաշխարհային պատերազմին: Իրոք, նա ճիշտ գուշակեց, և քսան տարի հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Վերսալի պայմանագրով Գերմանիայի վզին փաթաթվեց մի ահավոր թալանչիական պայմանագիր: Գերմանիան պետք է հաղթողներին վճարեր 29 միլիարդ մարկ ռազմատուգանք, որն այդ ժամանակ համարժեք էր հարյուր հազար տոննա ոսկու: Գերմանացի ժողովրդին լքել էր ժպիտը: Ժողովուրդը սովում էր: Կոնկրետ մեկ օրինակ, և պատկերը պարզ կլինի: Հիտլերի իշխանության գալուն նախորդող տարում Գերմանիայում ինքնասպան էր եղել 280 հազար գերմանացի տղամարդ: Պատճառը` չկար աշխատանք: Ընտանիքները մեռնում էին սովից: Գերմանուհին ընտանիքը սովից փրկելու համար կամավոր հերթ էր կանգնում բարդակ, բարդել գնալու համար, որպեսզի գոնե հացի փող աշխատեր: Որպես կանոն բարդակների, բարդելների ճնշող մեծամասնության տերերը հրեաներ էին: Նրանց թիվը ճնշող էր նաև բուրժուաների մեջ: Հիտլերն իր սոցիալ-դեմոկրատիայի ծրագրով գերեց գերմանացի ժողովրդին: Որքան էլ Հիտլերին ասենք ցավագար, փաստը մնում է փաստ, որ նրան և նրա թիմի ոչ մի անդամի չես անվանի թերուսներ, թեպետ հանուն ճշմարտության պիտի նշել, որ միայն Մարտին Բորմանն ուներ միջին մասնագիտական կրթություն, մնացածների կրթությունը միջնակարգից դենը չի անցել: Հիտլերի երկու փորձերն էլ` ընդունվելու գեղարվեստի ակադեմիա, ավարտվել են անհաջող: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ինչպես Հիտլերը, այնպես էլ նրա ողջ թիմը մոլեռանդ հայրենասերներ էին, և նրանց համար ոչ թե համոզմունք, այլ միս ու արյուն էր «Գերմանիան վեր է ամենքից» լոզունգը: Երկրի համար սոցիալական ծանր վիճակում Հիտլերը հիանալի որսաց ժողովրդի վիճակը և ասաց…
Բայց փոքր-ինչ առաջ անցնեմ և նշեմ, որ երբ Նապոլեոնը սկսեց իր իտալական կամպանիան, դիմեց իր բանակին հետևյալ խոսքերով. «Դուք վատ եք զինված, վատ եք հանդերձավորված, բայց բարձր է ձեր հեղափոխական ոգին, և ես ձեզ տանում եմ մի երկիր, որի նկատմամբ հաղթանակը ձեզ կապահովի բարեկեցությամբ»: Նապոլեոնը ճիշտ դուրս եկավ: Վատ զինված ֆրանսիական բանակը ջախջախեց իտալականին, և Նապոլեոնը կատարեց իր խոստումը: Սոցիալ-դեմոկրատական գաղափարներով զինված Հիտլերը եկավ իշխանության և խոստացավ գերմանացի ժողովրդին կարճ ժամանակամիջոցում հասցնել բարեկեցության, իսկ դրան հասնելու համար առաջին հերթին պետք էր ոչնչացնել գերմանացի ժողովրդի արյունը ծծող ջհուդներին: Լոզունգը` «Գերմանիան վեր է ամենից», հիանալի էր գործում: Հիտլերի յուրաքանչյուր ելույթ հանճարեղ ժողովրդին վեր էր ածում իսկական զոմբիի և Հիտլերի «Հայլ» կոչին միլիոնավոր զոմբիներ արձագանքում էին` «Հա՜յլ, Հիտլեր»: Հիտլերի կազմակերպած ցանկացած հանդիպում ժողովրդի հետ կարելի է ասել, որ առանց ռեժիսորական աշխատանքի հիանալի և գեղեցիկ ներկայացում էր: Հիտլերը կարճ ժամանակում ոչնչացրեց հրեաներին և ապահովեց իր հաղթանակը հետագա տարիների համար:
2018 թվականին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եթե չասեմ շատ վատ, ապա վատ էր: Երեսուն տարիների ընթացքում երկրում խորացել էր հասարակության լայն շերտերի բևեռացումը: Արհեստականորեն ստեղծվել էին օլիգարխների և ծայրահեղ աղքատների բևեռները: Երկրում հիմնովին թալանի ճանապարհով ոչնչացվել էին խորհրդային երկրից մնացած հսկա արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Անկախության առաջին օրից սկսվել էր երկրի թալանը: Բացեք Վազգեն Մանուկյանից մինչև վերջին վարչապետը (Նիկոլը դրա մեջ չի մտնում, նա այդ սեղանին հասավ այն ժամանակ, երբ ամեն ինչ համարյա վերջացած էր, Նիկոլն էլ իր թիմի հետ սկսեց մի այլ կերպ մսխել երկրի ունեցվածքը: Ավելի մանրամասն այդ մասով` փոքր-ինչ հետո) որոշումները (այսինքն կառավարության որոշումները), որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Վաճառել» (այս կամ այն) ձեռնարկությունը այս կամ այնինչին (սկզբնական շրջանում այդ վաճառքի մեջ մեծ տեղ է գրավել (դա Բագրատյանի օրոք էր) վաուչերներով վաճառքը, հետո դրամով կամ դոլարով) այսքան միլիոն դրամով կամ դոլարով: Անշուշտ վաճառքում որպես կանոն նշվել է նաև` վաճառողը պարտավորվում է (նշվում է ժամանակաշրջանը) այսքան ժամանակում կատարել այսքան միլիոն դոլարի (կամ դրամի) ներդրում, ապահովել այսքան աշխատատեղ: Նայեք կառավարության ցանկացած տարիների տեղեկագիրը և տեսեք, թե որ որոշումն է կատարված: Եվ ոչ մեկը: Տեղին հարց է առաջանում. ինչու՞ կառավարությունը տեր չի կանգնել իր որոշմանը և գնորդից չի պահանջել որոշման կետերի կատարումը: Կառավարությունը չէր կարող գնորդից որևէ բան պահանջել, որովհետև գույքի հսկայական գործարքը կատարվել է կուլիսների հետևում կառավարության կողմից նշված գնից անհամեմատ բարձր գնով: Գնորդը վճարել է, թե ում, միայն Աստված և կառավարությունը գիտեն: Երեսուն տարվա տոտալ թալանը ժողովրդին հասցրել էր հուսահատության: Կեղծվում էին ընտրությունները, հանրաքվեները: Ժողովուրդը սպասում էր այն օրվան, երբ հերթական ընտրությունների ժամանակ ինքը զգում էր իրեն մարդ և հպարտորեն սակարկում էր իր ձայնը: Կառավարողներից միայն երկրորդ նախագահը չփորձեց որևէ կերպ մնալ աթոռին, թեպետ տարիներ առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ: Թե ինչ պատճառներով նա մնաց երիտասարդ թոշակառու, հայտնի է իրեն և իրենից հետո եկող նախագահին:
Երկու տասնյակ տարիներին իշխող ղարաբաղյան կլանի հանդեպ զանգվածային լրատվական միջոցներով այնքան թույն և ատելություն էր կուտակվել, որ ժողովուրդը մոռացել էր երկրի հիմնադիր կործանողի արարքները: Ժողովրդի համբերության բաժակից շարունակ թափվում էր ավելի լցված ջուրը, և լինում էին պոռթկումներ, բայց որոնք ճնշվում և ավարտվում էին քրեական գործերով: Երրորդ նախագահը նույնպես չէր ցանկանում երիտասարդ թոշակառու դառնալ և իր իշխանական կյանքը երկարացնելու համար գնաց սահմանադրական փոփոխությանը և հույս ուներ, որ իր իշխանական կյանքը աթոռին պետք է ավարտվի իր բնական մահով, այն է` աթոռից թափորը նրան պետք է տանի մինչև գերեզման: Թեպետ նա մինչ հանրաքվեն խոստացել էր չհավակնել որևէ պաշտոնի: Բայց հրճվեց, երբ մի քանի օրով հայտնվեց վարչապետի պաշտոնին: Ընդամենը մի քանի օր, և Գյումրիից ոտքով Երևան հասած Նիկոլը որսալով ժողովրդական ատելության հզոր թափը, գոչեց` «Մերժի՛ր Սերժին»: Զարմանալին այն է, մերժված Սերժը շատ շուտ ձեռքերը վեր տնկեց: Եվ եղավ այն, ինչի ականատեսը եղանք ամենքս:
Նիկոլը հպարտ հայ ժողովրդին խոստացավ կարճ ժամանակում երկիրը դարձնել դրախտ, օլիգարխների հախից գալ, հետ վերադարձնել թալանված հարստությունները, և ժողովուրդը չէր գոռում «Հայլ Նիկոլ» (մեր լեքսիկոնին խորթ է նման դիմելաոճը), այլ մարմնի ողջ էությամբ օրհնում էր Նիկոլի ծնունդը և պատրաստ էր...
Ժողովուրդն էյֆորիայի մեջ չէր նկատում Նիկոլի օր օրի թույլ տված սխալները և նրա «խաթրու» ընտրում էր գործից անտեղյակ քաղաքապետեր, իսկ Ազգային ժողովը լցրեց թերուսներով, ճիշտ և ճիշտ Նիկոլի կազմած ցուցակով: Ժողովրդին չէր հետաքրքրում, թե ով ով է, կարևորը, որ այդ ցուցակը գլխավորում էր Նիկոլը: Ամիսները սահում էին, և հպարտ ժողովուրդը սպասում էր իր կյանքի բարելավմանը:
Ադոլֆ Հիտլերն օր օրի կատարում էր գերմանացի ժողովրդին տված խոստումները: Կարճ ժամանակում գերմանացու կյանքը սկսեց բարելավվել, նրա դեմքին ժպիտ երևաց, սկսվեց դեմոգրաֆիկ աճը, և «Գերմանիան վեր է ամենքից» լոզունգով նա իր կամքն էր թելադրում աշխարհին: Ճիշտ է, Հայաստանը Գերմանիա չէր, և ոչ էլ Նիկոլը Ադոլֆ, և համեմատելու եզրեր չեն կարող լինել, բայց և անտեսել էլ հնարավոր չէր հեղափոխության լիդերների տված խոստումների շատ հարցերում նման լինելը: Հիտլերն իր խոստումները կատարեց, և երբեք շուռ չեկավ իրեն հավատացող ժողովուրդը (Ճիշտ է, գտնվեցին եզակի մարդիկ, որոնք գուշակում էին գերմանացի ժողովրդին սպասվելիք դժբախտությունները և նույնիսկ նրա նկատմամբ մահափորձեր կազմակերպեցին) և հավատքով նրան տարավ մինչև... կործանում: Ինչը չես ասի Նիկոլի պարագայում: Նիկոլի համար կարճ ժամանակահատվածում հպարտ հայ ժողովուրդը դարձավ պողոս և եկավ այն եզրակացության, որ հայ մարդու աղքատությունը նրա գլխում է: Պողոսների վիճակը չլավացավ, բյուջեն չլցվեց խոստացած միլիարդ դոլարներով: Ճիշտ է, հանրապետության դեմոգրաֆիկ պատկերը կարելի է ասել լավացավ, որին օգնեց կորոնավիրուս կոչված հրեշը:
Նիկոլի կատարած հեղափոխությունը, այն էլ թավշյա, հասկանալու համար ինձ օգնում է Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը: Մինչ հեղափոխությունը բուրժուազիայի դրոշին գրած էր` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Հենց հասավ իշխանության, բուրժուազիան դիմեց հեղափոխականներին, ասելով. «Մեր ճանապարհներն այստեղ բաժանվում են: Մոռացեք հեղափոխական կարգախոսները»: Բուրժուազիան այդ բոլորը հասկացրեց դիվանագիտորեն, ինչը չես ասի Նիկոլի պարագայում: Նիկոլն իրեն հատուկ անկեղծությամբ դեպքից դեպք էր ասում «հպարտ հայ ժողովուրդ»:
Շարունակեմ խոստացածս զուգահեռների անցկացումը: Նապոլեոնն սկսեց Եվրոպայի ժողովուրդների ազատագրումը միապետականների ճիրաններից: Եվրոպացի շատ հանճարներ հիացել էին նրա գաղափարներով: Հանճարեղ Բեթհովենը գրեց իր հայտնի հերոսական սիմֆոնիան, իսկ վայմարյան մինիստր, հանճարեղ Գյոթեն հիացել էր նապոլեոնյան գեներալների ուշադրությունից, այն դեպքում, երբ բոլոր մինիստրները փախել էին երկրամասից, երբ Նապոլեոնը մտավ Վայմար: Բայց եկավ մի պահ, որ նահանջեց իր հեղափոխական գաղափարներից, և դա լավ երևաց Լեհաստանի օրինակում: Լեհ ժողովուրդը մեծ ավանդ էր դրել ֆրանսիական հեղափոխության հաղթանակի գործում և լեհերը հույս ունեին վերականգնելու երեք միապետական պետությունների միջև բաժանված երկիրը: Նա մի պահ ցանկացավ հանդիպել անգամ Թադեուշ Կոստյուշկոյի հետ, բայց սառը դատողությունը նրան հետ պահեց այդ մտքից, մտածելով, որ Լեհաստանի անկախության վերականգնումը կարող է իր հարաբերությունները փչացնել Ավստրոհունգարիայի, Պրուսիայի և Ռուսաստանի հետ: Պատմաբաններից շատերը կարծում են, որ Նապոլեոնը եթե մտներ Ռուսաստան ռուս մուժիկին ազատություն շնորհելու կոչով, գուցե և այլ լիներ նրա ռուսական կամպանիայի վերջը: Մինչ այդ մարդու իրավունքներից խոսող Նապոլեոնը մոռացավ այդ ամենը, երբ արդեն կայսր էր: Նիկոլը նույնպես խոսում էր ազատությունից, մարդու իրավունքներից: Մի՞թե Ղարաբաղի ժողովրդի պայքարը հենց ազատության, մարդու իրավունքի պայքար չէ: Երևի չէ: Այլապես ինչպես բացատրել նրա այն միտքը և գովել այն, ասելով, որ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ նման մոտեցում չի ցուցաբերել, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցի, հայ և Ղարաբաղի ժողովուրդների համար:
Խնդամ խելքիդ, հեղափոխական Նիկոլ, Ալիևը երբևէ նման հանճարեղ միտք ասե՞լ է, թե՞ ոչ, թե՞ միայն դուրս եկեք Ադրբեջանի տարածքից և վերջ:
Ազատարար Նապոլեոնը վերածվեց նվաճողի, և տեսանք վերջը: Մարդու իրավունքներից խոսող Նիկոլը մոռացել է Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խոսում է ադրբեջանական համայնքի մասին: Ես գուշակ չեմ, բայց լավ եմ պատկերացնում այդ հարցում Նիկոլի վերջը:
Ֆրանսիական հեղափոխության բուռն օրերին Նապոլեոնը գրեց իր գրական լավագույն ստեղծագործությունը` «Ընթրիք Բոքերում»: Գրքի երկրորդ հրատարակությունը լույս տեսավ հեղափոխական իշխանությունների կարգադրությամբ: Գիրքը համապատասխանում էր յակոբինյան հեղափոխական կառավարության խնդիրներին: Գուցե հենց դա էր պատճառը, որ ութ տարի հետո հանրապետության առաջին կոնսուլը հրամայեց գտնել իր երկրի բոլոր պահպանված օրինակները և ոչնչացնել դրանք: Դժվար է ասել, այսօր Նիկոլը իր որ ելույթը հնարավորության դեպքում կհեռացներ ֆեյսբուքից:
Երբ Նապոլեոնը դարձավ կայսր, նրա կաբինետի անդամները սկսեցին ստանալ բարձր աշխատավարձեր, կայսեր տարեկան աշխատավարձը կազմում էր 25 միլիոն ֆրանկ: Տեղին է հիշել ևս մի դրվագ Նապոլեոնի կյանքից: Երբ Վայմարում, մի ընթրիքի ժամանակ Նապոլեոնը Գերմանիայի պատմության վերաբերյալ վեճի է բռնվում գերմանացի բուրգոմիստրի հետ, Նապոլեոնը հաղթում է այդ վեճում: Գերմանացին հարցնում է. «Այդքանը ե՞րբ եք հասցրել սովորել, գեներալ»: Պատասխանն ավելի քան շշմեցուցիչ էր. «Երբ սոված ուսանող էի»: Սոված ուսանողը դարձել էր կայսր: Նա պարտավոր էր մոռանալ անցյալը և ապրել վայելքների մեջ:
Նիկոլը նույնպես սոված ուսանող է եղել և ինչպես ինքն էր ասել իր խոսքի մեջ, Իջևանից քաղաք գալիս 25 կգ պարկերով կարտոֆիլ էին բերում: Սոված ուսանողն այսօր վարչապետ է: Նա պարտավոր է ճոխ ապրել: Փույթ չէ, որ պողոսները սոված են, նա պետք է ապրի ճոխ, շքեղ պալատում, դրա համար ում ինչ, որ մոմը թանկ է: Նրա համար կառավարական տանն ապրելու համար 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծախսը ամենևին ճոխություն չէ: Նիկոլը Նապոլեոն չէ և ոչ էլ Հայաստանը Ֆրանսիա: Նա չի կարող իրեն թույլ տալ 25 միլիոն ֆրանկ տարեկան եկամուտ ստանալ: Նախկինները ծախել են ամեն ինչ, բան չի մնացել, որ սրանք էլ ծախեն և մեջ մտնեն, ուրեմն ելքը մեկն է` բարձր աշխատավարձ և եռամսյակային բարձր պարգևատրումներ: Դե տիկնոջ հիմնադրամի փողերը հո Նիկոլինը չեն կամ նրա ընտանիքինը, տիկին Աննայի փողերն են: Թե այդ փողերն ինչպես են ծախսվում, այժմ դժվար է ասել, դա կերևա այն ժամանակ, երբ Նիկոլի տիկինը կլինի սովորական էքս պաշտոնյայի կին: Չէ՛, Նիկոլը դեռ չի հասել, անդունդի եզրին և չունի այնքան հոտառություն, որ զգա այդ վիճակը:
Ո՛չ Նապոլեոնը, ոչ Հիտլերը չեն եկել իշխանության օտարերկրյա ուժերի կողմից, նրանք այնքան հզոր անհատներ են եղել, որ գործել են ինքնուրույն և հանուն իրենց պետության: Այսօր հաճախ են խոսում դրսի մութ ուժերի մասին, որոնք իբր Նիկոլին բերել են իշխանության, և նրանց գերագույն նպատակն է եղել Ղարաբաղի հարցի թուրքամետ լուծումը և Հայաստանը Ռուսաստանից անջատելը: Ժողովրդական հայտնի խոսք է, որ կենդանին իր մաշկի գույնը չի փոխի, որքան էլ սահեն ժամանակները: Նիկոլը եղել է հակառուսական կողմնորոշմամբ մարդ: Չեմ ցանկանում կրկնել նրա խոսքերը այդ հարցում: Շատ կարճ ժամանակում Նիկոլ քաղաքական գործիչը կարողացավ հիմնովին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Չեմ ցանկանում ծավալվել և խոսել այդ բարեկամության մասին: Ասել և կրկնում եմ, ռուսները մեր լավը չուզող բարեկամներն են: Ես որպես անհատ ապրիլյան պատերազմի հաջորդ օրը մամուլում գրել և կարծիք եմ հայտնել, որ առանց Պուտինի «դաբրոյի» Ալիևը նման ղալաթ չէր անի: Ես և իմ նմանները կարող են կարծիք հայտնել, Նիկոլն էլ, երբ լրագրող էր, կարող էր ասել ինչ ցանկանում էր, բայց երբ արդեն վարչապետ ես, կապանք դիր լեզվիդ և մի խոսիր առանց փաստերի: Դիվանագիտությունը անբարոյականությանը մոտ կանգնած արվեստ է և ոչ թե` զավզակություն: Եվ այդ արվեստին լավ տիրապետող Ռուսաստանի ԱԳ նախարարի ելույթը ամենևին պատահական չէ: Նա` որպես համանախագահող երկրի ներկայացուցիչ, ահազանգ ուղարկեց հայ ժողովրդին ոչ թե որ մեզ շատ է սիրում, այլ որպեսզի ասի` նայեք և ճանաչեք ձեր անլուրջ վարչապետին: Լավրովից հետո խոսեց ՀՀ ԱԳ նախարարը: Նրա պատասխանը Լավրովին ես կհամեմատեի ջրհորն ընկած մարդու հետ, գերլարված ճիգեր, որ ցանկանում է մի կերպ պրծնել խեղդվելուց: Նիկոլը չպատասխանեց Լավրովին, և ասենք ինչ պատասխաներ, պիտի ասեր Լավրովի նման մեծ շիշկան ստու՞մ է: Լավրովն ուղիղ տեքստով ասաց. «Հայ ժողովուրդ, քո վարչապետը ստում է, խաբում է քեզ, ասելով, թե Ալիևի հետ չենք բանակցում»: Որպեսզի շատ չծավալվեմ, ուղղակի ասեմ, Նիկոլը և իր դիվանագիտական կորպուսը նման են գլուխը ձյան մեջ թաղած նապաստակի, որը մտածում է, թե իրեն ոչ ոք չի տեսնում: Եթե Նիկոլը ճիշտ է, ապա Մնացականյանը և Մամեդյարովը Բրատիսլավայում վեց ժամ սե՞ր էին բացատրում: Ես վարչապետ չեմ և չեմ կարող խոսել պետության կամ ժողովրդի անունից, միայն կասեմ, որ որևէ պաշտոնյա, որ կփորձի թեկուզ առանց լուրջ հիմնավորման մի թիզ հող տալ, ապա հավատացած եմ, որ հայ ժողովուրդը նրա նաֆարը «կպառկըցնի ասֆալտին»... Երեսուն տարվա հայ դիվանագիտական աշխատանքը Նիկոլն իր քաղաքական անհասության պատճառով ջուրն է նետում: Դա այնքան էլ էական չէ, որովհետև ես գիտեմ ինձ ծնող ժողովրդի որակները: Մենք նեղն ընկած ժամանակ ավելի զորեղ և լուրջ ենք գործում: Էականն այն է, որ Նիկոլը որպես պետական գործիչ արդեն դեգրադացվել է: Նիկոլին վերջին հարվածը հասցրեց հայտնի փեսան: Ասեմ, որ ես այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում Միքայել Մինասյանին որպես մաքուր պետական գործչի: Երբ բոլորը թալանում էին, դժվար է հավատալ, որ Մինասյանը մնացել է մաքուր: Դա բոլորովին այլ հարց է: Նա հայտարարեց մի բան, որով Նիկոլին մեղադրում է ծանրագույն հանցագործության մեջ, այն է` շորթում, այն էլ պետական ապարատն օգտագործելով: Նա վկայակոչեց հայտնի գեներալ-մայոր Վանեցյանին, որը մինչ Մինասյանի հայտարարությունը չէր ժխտել հանդիպումը Հռոմում, այն էլ Փաշինյանի հանձնարարությամբ: Փաշինյանը չպետք է կուլ տա այդ ծանր մեղադրանքը, այլապես կարելի է մտածել, որ վարչապետը շորթող է: Նա պետք է հանդես գա հայտարարությամբ և խոստանա, որ Մինասյանին և ոչ մի պարագայում քննչական մարմինը չի վերցնի կալանքի: Նա պետք է գա Հայաստան և ցուցմունք տա և անպայման առերեսվի ոչ միայն Նիկոլի հետ: Ես, որպես հայ մարդ, կարծում եմ և ոչ միայն ես, որոնց համար թանկ է իր երկրի պատիվն ու արժանապատվությունը, որ քրեական գործը պետք է քննվի հրապարակայնորեն, որովհետև այդտեղ չկա որևէ պետական գաղտնիք և ժողովուրդը պետք է իմանա` երկուսից ով է խաբեբան, շորթողը և ով` Մյունխհաուզենը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Ես վերցրի պատմական մի զգալի ժամանակահատված և այդ հատվածում գործող երեք անհատների: Նապոլեոնի մասին գրվել են հազարավոր գրքեր, և առայսօր էլ այդ թեման հետաքրքիր է: Այդ անհատի կենսագրության մեջ պարզ է մեկ բան. նա հասել է իշխանության բացառապես իր տաղանդի շնորհիվ և հասնելով իշխանության մոռացավ հայրենի Կորսիկայի անկախության մասին: Հիտլերը աշխարհում հիշվում է անեծքով: Ասում են այսօր Գերմանիայում ոչ ոք չի կրում Հիտլեր ազգանունը: Նրա պարտությունից անգամ տարիներ հետո նրան նզովում է ողջ մարդկությունը:
Նիկոլը ծագումով գյուղացի է: Հայ իրականության մեջ նա դեռևս իր օբյեկտիվ գնահատականին չարժանացած քաղաքական գործիչ է: Թեպետ այսօր էլ շատերը նրան մեղադրում են հակապետականության, ազգը պառակտելու, պետական ապարատը կազմաքանդելու մեջ: Նրան մեղադրում են որպես չհավասարակշռված անհատի: Նա ոչ Նապոլեոն է, ոչ էլ Հիտլեր: Նրա, որպես հողափոխականի, պետական գործչի կամ թե որպես ավանտյուրիստի, պոպուլիստի լիարժեք գնահատականը անշուշտ կտրվի տարիներ հետո, մինչև հստակորեն կպարզվի ով նրան բերեց իշխանության և ինչու բերեց:
Ես չգիտեմ, նա որպես «երևույթ» դեռ որքան կգործի, միայն կարող եմ ասել, որ նրա շուտափույթ հեռացումը մեր ժողովրդի օգտին է: Հեռանալուց առաջ նա կարող է և պարտավոր է ծառայություն մատուցել հայ ժողովրդին, իշխանությանը որևէ կերպ չպիտի տիրանան հները:
Հեղինակի նյութեր
- Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա
- Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը
- Երբ այլևս չես լինի իշխանության, զինվորական տրիբունալը վեր կհանի մեզ պարտադրված պարտության բոլոր պատճառները
- Հիմնական մեղավորը հայ կառավարողներն են
- Իմ գնալուց առաջ թող Հայաստանում ջրհեղեղ լինի
- Ո՞րն է քո մատնության գինը, դավաճան պապի` ֆաշիստներին ծախված ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի դավաճան թոռ
- Խրախճանք ժանտախտի պահին
- Ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ
- Զոհվածների արյունը երկնքից կանչում է` պատերազմը հասցնել հաղթական ավարտի
- «Պրոֆեսիոնալ» «իմքայլականները» կերան իմ 800 հակ յոնջան և …
- Նիկոլ, իսկ դու արդարացվե՞լ ես, մաքրվե՞լ ես քո քրեական անցյալից
- Վեհափա՛ռ, կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը, ժամն է գործելու
- Որոշ բաշիբոզուկներ փորձում են զրոյացնել մեր կեսդարյա պայքարի իմաստը
- Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին
- Վերնագիրը վերջում թող ընտրի ընթերցողը (պախարակելի՞ է, որ ո՛չ գոմիկ են, ո՛չ էլ տրանսգենդեր)
- ՈՒ՞ր է մեզ տանելու այս գաղջ մթնոլորտը
- Ո՞վ դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից
- Ձեր հերթն էլ կգա
- Ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին
- Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին
Մեկնաբանություններ